Մայրենի

3.Դուրս գրիր Մհերին վերաբերող տողերն ու արտահայտությունները:
Առյուծ Մհեր
դյուցազուն ծեր
Հսկա ծերունի
քաջ
լեռների արքա
մեծազոր Սասմա հսկա
4.Ինչո՞ւ Մհերը ընդունեց «հուր-հրեղենի» առաջարկը: Կարծիքդ հիմնավորիր:
Ընդունեց առաջարկը որովհետև նա ծեր էր և

Մարկ Տվեն. Թոմ Սոյերի արկածները.

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շափաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պարկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փորձել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համփերությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ:շ Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:  Շաբաթվա,պարկած,փորձել,համբերություն:

2.Գրի´ր տրված բառերի հականիշները.
ա) դժբախտ —բախտավոր
բ) ատելի  — երկրպագելի
գ) հիվանդ-առողջ
դ)անհետանալ  — հայտնվել

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:

ա) աստիճանաբար

բ)կարգին

գ)ավելի ուշ

դ)շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա)դժբախտ-պարզ
բ) փորացավ-բարդ
գ) մորաքույր-բարդ
դ) հիվանդություն-ածանցավոր

 5.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց:

— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

 

6.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա) մտածել-մտորել
բ) փնտրել — որոնել
գ) լսել — ականջ դնել
դ)բնական-արհեստական

7.Վերնագրի´ր տեքստը:

Ախ՝այդ Թոմին:

8.Տեքստում մուգ գրված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:     Լրացրո՛ւ  դրանք:

Սիդը հառաչեց,ձգվեց,հենվեց արմունկին և Թոմին նայեց:

9.Գրի´ր  մեկ բառով.

ա)մոր քույրը   —մորաքույր
բ) միտք անել  —մտածել

գ) ման գալ    —զբոսնել
դ) որոշում կայացնել  —որոշել

10.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Երկուշաբթի օրվանից դասերն էին սկսվում

11. Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Նա չէր ուզում գնալ դասերին:

12. Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀

ա) հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ)պահում էր որպես պահեստային ցավ
գ) չէր մտածել այդ մասին
դ) մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

13.  Ովքեր սիրեցին Թոմ Սոյերին և Հեքլբերի ֆինին, ուղարկում եմ գրքի և ֆիլմի հղումները, կարող եք ազատ ժամանակ կարդալ և դիտել:

Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կկարդաս մի առակ

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում. մեղքը դնում են պայմանների վրա:
Հեռանալիս ինքն իրեն ասաց.
-Ոչի′նչ, դեռ խակ է:Որոշ մարդիկ էլ այդպիսին են

Տնային աշխատանք

Լրացրու բաց թողած տառերը՝

Քամին դադարեց: Ծաղիկները դանդաղ արթնացան գիշերային քնից
ու նազանքով բացեցին նուրբ թերթիկները: Եկավ առավոտյան
ցողիկը ու հանգստանալու տեղ խնդրեց ծաղիկներից: Ժպտացին
ծաղիկները և հյուրընկալեցին ցողիկին: Երբ հուրհրաց արևը,
փայլփլեց ցողիկը ու ձգվեց դեպի արևը: Արևի շողերը համբուրեցին
ցողիկին ու թռցրին վերև:

Երկիր առանց սխալների

Սիրելի սովորող, Ռոդարիի «Երկիր առանց սխալների» շարքից ընտրիր քեզ դուր եկած ստեղծագործությունը, կարդա, պատասխանիր ստեղծագործությունից հետո տրված հարցերին: Աշխատանքը կատարիր բլոգում:

1.Ներկայացրու հերոսին (ուսուցչին) իբրև ընդհանրացում։

Գրամատիկուսը շատ կիրթ մարդ է: Նա արդար է և խելացի:  Նա նաև շատ կոկիկ է:Սիրում է մաքրություն և միշտ թեյ է խմում: Շատ է սիրում շներին :Տանը հոգ է տանում իր փոքրիկ շնիկի մասին:

2. Ներկայացրու ուսուցչի տարիքը, դեմքը:

Նա ութսուն տարեկան բարձրահասակ,նիհար,ճերմակ մազերով և շագանակագույն աչքերով բարի պապիկ է:

Փ լսում ենք, բ գրում

1․ Բառարանի օգնությամբ բացատրիր քեզ անծանոթ բառերը։
Դարբին — մետաղից իրեր պատրաստող վարպետ

Ողբ — բարձրաձայն և մեծ սուգ արտահայտող լաց

Հարբել — գինովնալ

2․ Կազմիր նոր բառեր եղբայր, խաբել, շաբաթ, նուրբ, երբ բառերով։ Օրինակ՝ եղբայր-հորեղբայր, եղբորորդի
Եղբայր-եղբայրություն,խաբել — խաբեբահ,շաբաթ-շաբաթական,նուրբ-նրբորեն,երբ-երբևէ

3․ փ լսվող, բայց բ գրվող բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ։ Օրինակ՝ աղբյուր-սառնորակ աղբյուր

Շաբաթվա օրակարգ,անհամբեր երեխա,համեղ նրբերշիկ,երբեմն պատահած,մեծ սրբիչ

 

 

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Կողքին,վարդ,տարօրինակ,անգամ:

  1. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.

    Զբոսայգի

    3.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից՝  զորությունը,
    սովորիր, գտածը, այսօրվա

    ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր :
    բ/ Խաչն իմն է զորությունը  ես գիտեմ:
    գ/Փողոցում գտածը  փողոցում էլ կկորցնես:
    դ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

    4.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
    Տներն այդ  երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:                                                                                                                                      Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:
    5.Տուգանք, զգուշություն, քաղաքային, արդարացի բառերը ածանցավոր բառեր են, առանձնարու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր։.                                                                                                                           Հանցանք,հպարտություն,հանրային,իրավացի:                                             6.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:                                            Ջովանինոն   հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:         7.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի:    Պարեկի տուգանքը կլիներ այն,որ նա զրկվեր պաղպաղակից և քաղցրավենիքներից մեկ օրով:                                                                              8.Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը:                                   Որովհետև չցանկացավ ապտակել և նեղացնել պարեկին:
    գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը:                                                   9.Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:
    Կուզեի գնալ տեսնել այդ երկիրը,բայց ետ վերադառնայի:                                  10. Ինչպիսի՞ երկրում կուզեիր ապրել, 5-10 նախադասությամբ նկարագրիր այդ երկիրը:  Գրիր այնպես, որ պատումդ լինի հետաքրքիր ու անկեղծ:                   Ես կուզեի ապրել այնպիսի երկրում,որտեղ  չէին լինի վանդակներ:Կենդանիները կկարողանային խոսել: Նրանք կլինեին մարդկանց լավագույն ընկերները և մարդիկ չէին վախենա ու զզվի նրանցից:Կենդանիները  կունենային  աշխատանք,ընտանիք,ընկերներ: Քեֆերի ժամանակ նրանք կնստեին մարդկանց հետ հավասար մի սեղանի շուրջ:Նրանք էլ կասեին կենացներ և կատակներ կանեին:Մենք էլ կծիծաղեինք նրանց կատակների վրա:

17.02.2020

17.02.2020

Թեմա՝ Ճանապարհ, ժամանակ, արագություն

  1. Հեծանվորդը 1 ժամում անցնում է 20 կմ:
  • Քանի՞ կմ նա կանցնի 2 ժամում:
  • 80 կմ ճանապարհը որքա՞ն ժամանակում կանցնի, եթե 40 կմ անցնելուց հետո 1 ժամ հանգստանա:     5 ժամ։
  1. Ավտոմեքենան քանի՞ կիլոմետր կանցնի 4 ժամում, եթե նա շարժվի հաստատուն՝ 70 կմ/ժ արագությամբ: 4×70=280կմ։
  2. Ավտոմեքենան 80 կմ/ժ արագությամբ A քաղաքից մեկնեց 400 կմ հեռավորության վրա գտնվող B քաղաքը: A քաղաքից դուրս գալուց 3 ժ հետո որքա՞ն կլինի նրա հեռավորություն B քաղաքից: 400-240=160կմ
  3. A վայրից հակադիր ուղղություններով միաժամանակ շարժվեցին երկու ավտոմեքենա : Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2 ժ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 60 կմ/ժ է, իսկ մյուսինը՝ 75 կմ/ժ:
    120+150=270